Մարինե Բաղրամյան
Երեկ մտածում էի, թե ինչ ֆոտոներ ընտրեմ հոդվածի համար՝ հաշվի առնելով, որ ահագին ֆոտոներ ֆլեշկայիս մեջ էի պահում, ֆլեշկաս՝ դրամապանակի, դրամապանակս էլ ավտոբուսում գողացան մի քանի տարի առաջ։ Ահագին ֆոտոներ էլ հին լափթոփիս մեջ էի պահում, հին լափթոփս էլ ընկերուհուս մոտ ա, ընկերուհիս էլ Զառան ա (Զառ, ներող, իրականում չալարեյի, վաղուց վերցրել էի, ուղղակի նախադասությունը սենց ավելի պոետիկ ստացվեց)։ Տենց փորփրում էի կոմպս, մեկ էլ պարզվեց իրականում լիքը բան պահպանվել ա։ Կփորձեմ ժամանակագրական շարժվեմ։ Գլխավոր դերերում՝ canonet ql17 և minolta maxxum 7000, էպիզոդիկ դերերում՝ տարբեր տեսակի ժապավեններ։
Սա առաջին ժապավենիցս ա, մորքուրիս սենյակն ա ու իմ սիրած տոռշեռը՝
Էս Ալբերտն ա, նույն ինքը Բուչը, ցուրտ ու մութ Վահագնաձորում։ Չեմ հիշում ինչ ա նվագում, բայց շատ ռոմանտիկ ա, ու ձյան փաթիլներով սվիտր ա հագին, թող լինի ստեղ։
Էս Վանաձորն ա, Նելլիի հետ գնում էինք Քլոքեռենց փորձատեղ՝
Էս Սևանն ա, ահավոր սոված էինք, մի քանի ժամ քշելուց հետո խանութ գտանք, երշիկ, պանիր ու հաց առանք։
Մի քիչ ուղղակի սիրուն բնություն՝
Էս գնացել էինք Թիֆլիս, գնացքով, առաջին անգամ, ամեն ինչ նոր էր ու սիրուն։ Անտոնը փորձում ա միաձուլվել շենքերին։
Գունավոր Բուդապեշտ՝
Սև/սպիտակ Բուդապեշտ՝
Սենտենդրե(Szentendre)՝ փոքր քաղաք Հունգարիայում՝
Փարիզ՝ մեծ քաղաք Ֆրանսիայում՝
Փարիզ գնացել էի ոչ միայն աթոռներ նկարելու, այլ նաև Lollapalooza ֆեսթին, սա էլ Hannah Reid-ն ա London Grammar-ից: Ինքը վերջն ա։
Էս LP֊ն ա, LP֊ից՝
Էս էլ Նարեկն ու Հակոբն են՝ Վանաձորից։ Նարեկի գլխից փոքրիկ անտենա ա դուրս գալիս, որով ինքը փորձում ա կյանքի իմաստը բռնի, բայց բռնում ա մենակ թախիծ ու խոցում։
Վերջին ֆոտոն Զառան ա նկարել։
Էդքանը։